Կարևոր իրադարձություններ

«Ես գումարը դատախազին չեմ տվել». Ի՞նչ է պարզվել առերեսումից. Նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

28 Հուլիս, 2017 09:20
«Ես գումարը դատախազին չեմ տվել». Ի՞նչ է պարզվել առերեսումից. Նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի դեմ հարուցված քրեական գործից:

Ինչպես հայտնի է՝ Գեղարքունիքի մար­զի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատա­րանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը կալանավորվել էին ամբաստանյալ Գոռ Գալստյանի հարազատներից կաշառք վերցնելու մեղադրանքով:

Օրերս առերեսում է տեղի ունեցել դատախա­զի եւ կաշառք տվող Գոռ Գալստյանի մոր՝ Մելանյա Գալստյանի միջեւ: Վերջինս պնդել է, թե ինքը դատախա­զին չի տվել գումարը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները չեն կարող գտնել հենց դատախա­զի կողմից կաշառք վերցնելու ապացույցներ: Ու հիմա, որպեսզի չստացվի, թե իրենք սխալ են արել՝ աղմուկ-աղաղակով կալանավորելով Շհոյանին, փորձում են համոզել նրան, որ մեղքն իր վրա վերցնի եւ խոստովանական ցուցմունքներ տա:

Առայժմ, սակայն, այս հարցում իրավապահները չեն հասել որեւէ արդյունքի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին