Կարևոր իրադարձություններ

Hayastan Boomin. Երիտասարդ հայուհու ռեփը նվաճում է Ռուսաստանը

28 Հուլիս, 2017 00:10
Hayastan Boomin. Երիտասարդ հայուհու ռեփը նվաճում է Ռուսաստանը

19-ամյա Ալինա Մկրտչյանը, ով հայտնի է ռուսական ռեփում որպես Mozee Montana, թողարել է տեսահոլովակ Hayastan Boomin երգի հիման վրա։ Տեսահոլովակում երիտասարդ կատարողը Կալաշնիկով ինքնաթիգը ձեռքին հանդես է գալիս ավազակի դերով, պատմում է գիշերային կյանքի մասին՝ գործածելով Հայաստանի տեսարժան վայրերի անվանումները։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։

Երիտասարդ հայուհու նոր ստեղծագործությանը հավանություն է տվել Ռուսաստանի ամենահայտնի ռեփերներից մեկը՝ Օկսիմիրոնը։

Ալինա Մկրտչյանը ծնվել է 1997 թվականին, սակայն ընտանիքը նրա ծննդից անմիջապես հետո տեղափոխվել է Վլադիվոստոկ։ Ալինան սկսել է գրել 7 տարեկանում՝ հոր մահից հետո, հետո որոշել է կարդալ դրանք երաժշտական ռիթմերով։

11-րդ դասարանը չավարտած՝ Ալինան տեղափոխվել է Մոսկվան, որտեղ արդեն մեկ տարի անց աշխատել է իր առաջին միլիոն ռուբլին։ Mozee Montana-ն այժմ պատրաստվում է իր առաջին երաժշտական շրջագայութունը կատարել Ռուսաստանով։

Իր թրեքներում նա հնչեցնում է ակտուալ թեմաներ։ Նա իր երգերում «ռ» տառով բառեր չի օգտագործում, քանի որ թլվատում է։ Այդպիսի բառերն Ալինան փոխարինում է հոմանիշներով։

Նրա ականջին առկա է «1915» թվերի դաջվածք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության տարեթվի։

 

Լրահոս

Դիտել ավելին