Կարևոր իրադարձություններ

«Մենք բոլորս զրուցել ենք Նեյի հետ, մենք ցանկանում ենք, որ նա մնա». Մասկերանո

27 Հուլիս, 2017 23:00
«Մենք բոլորս զրուցել ենք Նեյի հետ, մենք ցանկանում ենք, որ նա մնա». Մասկերանո

Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխությունն այս տրանսֆերային ամռան  ամենաքննարկվող իրադարձությունն է:

Նեյմարի՝ կատալոնական ակումբում մնալու համար «Բարսելոնայի» ֆուտբոլիստները  պարբերաբար զրուցում են նրա հետ, քննարկում կատալոնական ակումբի տեսլականը և Նեյմարի կարևոր դերը թիմում: Այս ամենի նախաձեռնողը եղել է Պիկեն, ով օրերս հրապարակել էր լուսանկար, որտեղ նշել էր, որ Նեյմարը մնում է:

Նեյմարի մասին է խոսել նաև կատալոնական ակումբի պաշտպան Խավիեր Մասկերանոն՝ նշելով, որ ամբողջ թիմը շատ է ցանկանում Նեյմարին տեսնել թիմում:

«Պիկեն ասել է այն, ինչ ցանկանում է ամբողջ թիմը: Մենք բոլորս զրուցել ենք Նեյի հետ, մենք ցանկանում ենք, որ նա մնա»,- նշել է Մասկերանոն:

 

Լրահոս

Դիտել ավելին