Կարևոր իրադարձություններ

Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկի մոտակայքում երկու անձ վրաերթի է ենթարկվել

27 Հուլիս, 2017 22:30
Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկի մոտակայքում երկու անձ վրաերթի է ենթարկվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 27-ին, ժամը 13:53-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 01 MA 909 պետհամարանիշով ավտոմեքենայով վարորդ՝ 1980 թ. ծնված Գ. Ս.-ը վրաերթի է ենթարկել 1985 թ. ծնված Թ. և 1957 թ. ծնված Ա. Ե.-երին:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

Լրահոս

Դիտել ավելին