Կարևոր իրադարձություններ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու փաստին: Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանը Մարգվելաշվիլին ասել է, որ Սաակաշվիլին չպետք է լքեր Վրաստանը: «Ես մեծ ցավ ապրեցի, երբ Սաակաշվիլին հրաժարվեց Վրաստանի քաղաքացիությունից: Որովհետև նախկին առաջին դեմքը, ով երկու անգամ ընտրվել է նախագահ, պետք է ունենա վրացական քաղաքացիություն: Մարդը, ով եղել է Գերագույն գլխավոր հրամանատար, չպետք է լքեր երկիրը»,- ընդգծել է Վրաստանի նախագահը: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը չեղյալ է համարվել:

27 Հուլիս, 2017 21:50

Եթե ԱՄՆ-ն ընդունի հակառուսական նոր պատժամիջոցների օրինագիծը, դա կառաջացնի հատուկ ափսոսանք: Ինչպես հաղորդում է  «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը Վաշինգտոնի կողմից նոր սահմանափակումների մշակումն անվանել է «յուրահատուկ ցինիզմով գործողություններ»: ՌԴ նախագահի խոսքով, Ռուսաստանի պատասխանը կախված կլինի օրինագծի վերջնական տարբերակից:

«Մենք, ինչպես գիտեք, մեզ դրսևորում ենք շատ զգույշ, համբերատար, բայց ինչ որ ժամանակ մենք ստիպված կլինենք պատասխանել: Անհնար է անվերջ հանդուրժել մեր երկրի նկատմամբ ինչ որ կոպտություն»,- ասել է ՌԴ նախագահը:

Լրահոս

Դիտել ավելին