Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին չպետք է լքեր երկիրը. Վրաստանի նախագահ

27 Հուլիս, 2017 21:39
Սաակաշվիլին չպետք է լքեր երկիրը. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու փաստին: Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանը Մարգվելաշվիլին ասել է, որ Սաակաշվիլին չպետք է լքեր Վրաստանը:

«Ես մեծ ցավ ապրեցի, երբ Սաակաշվիլին հրաժարվեց Վրաստանի քաղաքացիությունից: Որովհետև նախկին առաջին դեմքը, ով երկու անգամ ընտրվել է նախագահ, պետք է ունենա վրացական քաղաքացիություն: Մարդը, ով եղել է Գերագույն գլխավոր հրամանատար, չպետք է լքեր երկիրը»,- ընդգծել է Վրաստանի նախագահը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը չեղյալ է համարվել:

 

Լրահոս

Դիտել ավելին