Կարևոր իրադարձություններ

Երևանի երկու խաչմերուկներում տեսախցիկներ կգործարկվեն

27 Հուլիս, 2017 20:35
Երևանի երկու խաչմերուկներում տեսախցիկներ կգործարկվեն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017թ. հուլիսի 31-ից կգործարկվեն հետևյալ հասցեներում տեղադրված տեսախցիկները՝ Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ, Ամիրյան-Անրի Վեռնոյ փողոցների խաչմերուկ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին