Կարևոր իրադարձություններ

150 տարի առաջ արտահոսքերի մեղավորներին կկախեին. Սպիտակ տուն

27 Հուլիս, 2017 20:10
150 տարի առաջ արտահոսքերի մեղավորներին կկախեին. Սպիտակ տուն

Սպիտակ տան հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Էնթոնի Սկարամուչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատկեերացում ունի այն մասին, թե ով է մեղավոր Սպիտակ տնից տեղեկատվության արտահոսքերի մեջ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

«Նախագահն ու ես ցանկանում ենք ասել բոլորին, որ ունենք շատ լավ պատկերացում այն մասին, թե ով է զբաղվում արտահոսքերով և ով է հանդիսանում Սպիտակ տանը արտահոսքերի գլխավոր աղբյուր»,-ասել է նա։

Սկարամուչին ընդգծել է, որ 150 տարի առաջ նման դավաճանական գործողությունների համար չարագործներին կսպասվեր մահապատիժ՝ կախման միջոցով։

Ավելի վաղ Թրամփն արտահոսք էր անվանել The Washington Post-ի հրապարակումը՝ ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի և ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հանդիպման մասին։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին