Կարևոր իրադարձություններ

Microsoft-ի ռոբոտին բռնացրել են Հայոց ցեղասպանությունը ժխտելիս

27 Հուլիս, 2017 18:43
Microsoft-ի ռոբոտին բռնացրել են Հայոց ցեղասպանությունը ժխտելիս

Tay անվանումով ինքնուս չաթբոթը, որը Microsoft-ը փորձնական ռեժիմում գործարկել էր դեռևս 2016 թվականի սկզբին սոցցանցերում շփման համար, ձախողել է իր առաքելությունն օգտատերերի համար ցավոտ թեմաներով արված սխալ թվիթների պատճառով։

Չաթբոթը՝ նախատեսված համացանցում զրույցի համար, աշխատել է սոցցանցերի անանուն և բաց տեղեկատվության հիման վրա։

Օգտատերերը, սակայն, սկսել են «սովորեցնել» ռոբոտին իրենց հայեցողությամբ՝ հաճախ հայտնելով նրան անարժանահավատ տեղեկություններ հայտնի փաստերի և երևույթների վերաբերյալ։

Ինքնուս չաթբոթը կիրառել է այդ տեղեկատվությունն իր թվիթներում, ինչն արդյունքում դարձել է դրա հասանելիության սահմանափակման պատճառ։

Ռոբոտի համար ճակատագրական են դարձել գրառումները, որոնք ժխտել են Հայոց ցեղասպանության փաստը, և հրեաների Հոլոքոստի թեմայով կատակները։

 

Լրահոս

Դիտել ավելին