Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց կաթողիկոսը Ռուս եկեղեցու համայնքների կառավարչի հետ քննարկել է հետագա ծրագրերը

27 Հուլիս, 2017 18:30
Ամենայն Հայոց կաթողիկոսը Ռուս եկեղեցու համայնքների կառավարչի հետ քննարկել է հետագա ծրագրերը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հուլիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Լեոնիդ եպիսկոպոսին:

Մայր աթոռից  հայտնում են, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին և համագործակցությանը: Մասնավորապես խոսվել է Հայաստանում Ռուս Եկեղեցու համայնքների հոգևոր կյանքի կազմակերպմանն առնչվող հարցերի և գործակցության ապագա ծրագրերի մասին:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին փոխանցել է եղբայրական իր սերն ու ողջույնները:

Իր հերթին Լեոնիդ եպիսկոպոսը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին` մշտապես ցուցաբերվող հոգատարության և ուշադրության համար:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին