Կարևոր իրադարձություններ

Ասեք որքա՞ն է ձեր եկամուտը, ասենք որտեղ կարող եք հանգստանալ (տեսանյութ)

27 Հուլիս, 2017 17:38
Ասեք որքա՞ն է ձեր եկամուտը, ասենք որտեղ կարող եք հանգստանալ (տեսանյութ)

Ամեն տարի ամռան այս շոգ սեզոնին  հայկական ընտանիքներում սկսում են որոշել` ուր գնալ հանգստանալու, որպեսզի ընտանեկան բյուջեն շատ չտուժի: Այս թեմայով մենք ուսումնասիրություններ և հարցումներ ենք անցկացրել տուրիստական գործակալությունների և հայաստանյան հյուրանոցների շրջանակում և պարզել, թե որտե՞ղ, որքան գումար է անհրաժեշտ հանգստանալու համար:

Եթե որոշել եք հանգստի համար միջինը ծախսել օրինակ 1000 դոլար, ապա որոշ առումով ավելի շահեկան է հանգիստը դրսում անցկացնելը:

Մենք պարզեցինք, որ Ջերմուկում գտնվող բարձրակարգ հյուրանոցներում, որոնք ունեն անհրաժեշտ բոլոր հարմարավետությունները հաճելի հանգստի համար, մեկ օր անցկացնելն արժե միջինը  50 հազար դրամ:

Համեմատաբար ավելի մատչելի է հանգիստն անցկացնել Ծաղկաձորի, Սևանի, Դիլիջանի լավագույն հյուրանոցներում, որտեղ մեկօրյա հանգիստը 1 անձի համար՝ ներառյալ սնունդը միջինն արժե 40 հազար դրամ:

Եթե որոշել եք 1 շաբաթ հանգստանալ ծաղկաձորում գտնվող 4 աստղանի հյուրանոցում, ապա ձեզ անհրաժեշտ կլինի ամենաքիչը 380.000 դրամ, մոտավորապես 700 եվրո , չհաշված տրանսպորտը: Մենք պարզեցինք, որ այդ նույն գնով կարելի է մեկնել Բուլղարիա՝ այնն էլ 2 շաբաթով:

Հետաքրքրական է նաև Ջերմուկ-Հունաստան համեմատությունը: Ջերմուկում 2 անձի համար 10 օրյա հանգիստը  4 աստղանի հյուրանոցում, միայն նախաճաշով կարժենա 1 միլոն դրամ, մոտավորապես 1800 եվրո, իսկ 10 օրյա հանգիստը դեպի հունական կրետե կղզի, կրկին 4 աստղանի հյուրանոցում ներառյալ սնունդը, ավիատոմսերն ու ապահովագրությունը տուրիստական ընկերություններն առաջարկում են  2300 եվրոին համարժեք դրամով:

Այնուամենայնիվ, եթե հանգիստը ցանկալի է`   դրամական միջոցները քիչ, ապա կարող եք հանգստանալ Հայաստանի մի շարք հանգստյան գոտիներում` պարզապես ավելի համեստ պայմաններում:

Նույն Ջերմուկում, Ծաղկաձորում, Սևանում պարզվում է կա հանգստի ալտերնատիվ տարբերակներ, որոնց մասին հանրությանը պատշաճ չի ներկայացվում, ինչի արդյունքում էլ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանից դուրս հանգիստն ավելի մատչելի է:

Օրինակ Դիլիջանում տրվում են տներ օրավարձով, մեկ օրն արժե 35 հազար դրամ, տունն ունի 3 ննջասենյակ, որտեղ կարող է հանգստանալ ամենաքիչը 4-5 մարդ:

Ջերմուկի բարձրակարգ հյուրանոցներից ոչ հեռու գործում են նաև հյուրատներ, որտեղ ճիշտ է չկան 4 աստղանի հյուրանոցներին հատուկ պայմաններ, բայց մեկ օրվա հանգիստը՝ մեկ անձի համար արժե 10 հազար դրամ` ներառյալ 2 անգամյա սնունդ: Այս դեպքում 7 օրյա հանգիստը Ջերմուկում ներառյալ ճանապարհածախսն ու կողմնակի այլ ծախսերը կկազմի միջինը 100 հազար դրամ: Իսկ 1 շաբաթյա ուղևորությունների փաթեթներ դեպի Հունաստան, Բուլղարիա` մենք 100 հազար դրամի սահմանում չկարողացանք գտնել:

Տուրիաստական ընկերությունների աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե հայերն այս տարի ամենաշատը, որ երկրներն են հանգստի մեկնում  և որքա՞ն գումար են վճարում դրանց դիմաց: 1ին տեղում Վրաստանի ծովափնյա քաղաքներն են որտեղ 1 հոգու մեկ շաբաթյա հանգիստը կարժենա միջինը 200 դոլար, այնուհետև Դուբայ միջինը 1000 դոլար, հետո Մալդիվներ` մեկ անձը 1500 դոլար, Թայլանդ և բուլղարիա միջինը 800 դոլար և Հունաստան` 1200 դոլար:

Քաղաքացիներից ևս հետաքրքրվեցինք, որտեղ են անցկացրել կամ անցկացնելու իրենց հանգիստը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին