ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի կարծում, թե նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության մեջ:
«Ես չեմ կարծում, որ նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության համար և այնտեղից էլ բումերանգի էֆեկտով կանդրադառնան Հայաստանի վրա», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամյանը:
Նախարարի խոսքով՝ պատժամիջոցներից հետո ռուսական ռուբլին սկսեց արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։
«Բայց պետք է փաստել, որ արժեզրկումը շատ մեծ չէր: Այսինքն՝ շուկաները և տնտեսվարողները արձագանքեցին նոր պատժամիջոցներին ոչ այդքան ագրեսիվ և կտրուկ», - ասաց նա։
Վարդան Արամյանը ընդգծեց, որ այս անգամ էական տատանումներ ռուբլու փոխարժեքում չի նկատվի: