Կարևոր իրադարձություններ

Պարուհու նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ

13 Հոկտեմբեր, 2015 17:24
Պարուհու նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 26-ամյա պարուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 
Ըստ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության՝ նախաքննությամբ  պարզվել է, որ 26-ամյա պարուհին աշխատել է Երևանի պանդոկներից մեկում և աշխատանքն ուշ ավարտելու պատճառով  տուն վերադառնալու համար առհասարակ օգտվել է տաքսի ծառայությունից: 
 
2015թ. ապրիլին պարուհին պայմանավորվածություն է ձեռք բերել  տաքսի ծառայություններից մեկի վարորդի հետ, որ վերջինս իր տաքսի ավտոմեքենայով աշխատանքից  տուն տանի:
 
Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. հունիսի 3-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հերթական անգամ աղջիկը տուն գնալու նպատակով նստել է տվյալ տաքսի ավտոմեքենան: Վարորդն առաջարկել է «հաց ուտել» և ավտոմեքենան վարել Երևան քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկի ուղղությամբ, որտեղ աղջկա  նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
 
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Գ.Շատոյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին