Կարևոր իրադարձություններ

Անջելինա Ջոլին դիմային նյարդի կաթված է տարել

27 Հուլիս, 2017 16:40
Անջելինա Ջոլին դիմային նյարդի կաթված է տարել

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պատմել է դիմային նյարդի կաթված տանելու մասին։ Ջոլին կաթվածը տարել է 2016 թվականին։ Այն դերասանուհու մոտ առաջացել է արյան բարձր ճնշման պատճառով։ «Հաճախ ամուսնացած կանայք մոռանում են իրենց մասին այնքան ժամանակ, քանի դեռ դա չի անդրադարձել նրանց սեփական առողջության վրա»,-ասել է Ջոլին։ Դերասանուհուն հաջողվել է հաղթահարել հիվանդությունն ասեղնաբուժության օգնությամբ։

Ջոլիի խոսքով՝ ինքն իր ընտանիքի շահերը դնում է առաջին տեղում, իսկ հիմա հոգ է տանում նաև սեփական կյանքի ու առողջության մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին