Կարևոր իրադարձություններ

«Օպերայի բակում նկարված 3D-ն ցուցադրվելու է Գերմանիայում կայանալիք 3D նկարների փառատոնին»

27 Հուլիս, 2017 16:27
Հեղինակ՝ Արազ Բաղդասարյան
«Օպերայի բակում նկարված 3D-ն  ցուցադրվելու է Գերմանիայում կայանալիք 3D նկարների փառատոնին»

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«3D նկարներ կան ամբողջ աշխարհում, ամենատարբեր վայրերում…հիմնականում տուրիստների համար գրավիչ վայրերում, մշակութային հուշարձանների մոտակայքում նույնիսկ եկեղեցիների բակերում…նկարների թեմաներն էլ տարբեր են և պարտադիր չէ, որ կենդանաբանական այգու կողքը կենդանի լինի իսկ պանթեոնի դիմաց հին աստվածներ…այս նկարներն իրենք իրենցով հետաքրքրություն են ներկայացնում առաջին հերթին 3D տեխնոլոգիայի շնորհիվ խորություն ստանալու և որոշակի կետից նկարվելիս նկարի մաս դառնալու պատճառով…ի դեպ դրանք ժամանակավոր են և կոչված են ակտիվացնել տվյալ ժամանակահատվածում զբոսաշրջիկների և ոչ միայն, հոսքը դեպի այն տարածքներ որտեղ պատկերված են…Այնպես որ արջերի մասին խոհափիլիսոփահական մտքեր արտահայտելու փոխարեն առաջարկում եմ ժամանակ չկորցնել և գեղեցիկ նկար ունենալ Օպերայի ֆոնին, իսկ Ձեր հյուրերին էլ, առիթից օգտվելով, պատմել հայկական ճարտարապետության գլուխգործոցի և հայ մշակույթի մասին…ի դեպ 3D տեխնոլոգիայով նկարիչները շատ չեն աշխարհում, այս նկարը պատկերել է մեր համաքաղաքացին՝ Elsn Zavelyan​​-ը…իսկ աշխատանքն արժանացել է միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների հավանությանը և ցուցադրվելու է Գերմանիայում կայանալիք 3D նկարների փառատոնին…շնորհավորում եմ նկարչուհուն և ուրախ եմ, որ Երևան անունը նշելիս 3D պատկերի ֆոնին կերևա Օպերայի նկարը…գուցե փորձե՞նք ավելի պոզիտիվ լինել…ուրախ օր եմ մաղթում բոլորիս…»

 

Լրահոս

Դիտել ավելին