Կարևոր իրադարձություններ

Ստամբուլի օդանավակայանում օդանավեր են բախվել

27 Հուլիս, 2017 16:17
Ստամբուլի օդանավակայանում օդանավեր են բախվել

Turkish Airlines ընկերության օդանավը պոչամասի վնասվածքներ է ստացել Ստամբուլի օդանավակայանում մեկ այլ օդանավի հետ բախվելու պատճառով:

Օդանավը, որը Աքթաու էր թռչում, Աթաթյուրքի միջազգային օդանավակայանի թռիչքուղում գետնի վրայով է ընթանալիս եղել, նույն ժամանակահատվածում թուրքական ավիաընկերության օդանավը օդանավակայանի շենքից քարշակով տարվում էր թռիչքուղի: Ղազախական օդանավը բախվել է թուրքականի պոչին:

Turkish Airlines օդանավի թռիչքը չեղյալ է համարվել, 286 ուղեւորները Թայբեյ են մեկնել ուրիշ օդանավով:

 

Լրահոս

Դիտել ավելին