Կարևոր իրադարձություններ

«Փաստաբանները կանգնել են իշխանությունների կոկորդին»

27 Հուլիս, 2017 14:05
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Փաստաբանները կանգնել են իշխանությունների կոկորդին»

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ փաստաբան Նինա Կարապետյանցի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Փաստաբանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, թե, ճիշտ է, դեռ մանրամասն չի ծանոթացել գործին, սակայն խոսքը վերաբերում է Սասնա ծռերի գործով դատական նիստերից մեկի ժամանակ նիստը նախագահողի կողմից իր նկատմամբ կիրառված սանկցիային, որի շրջանակներում Արտուշ Գաբրիելյանը կարգապահական վարույթ հարուցելու նպատակով դիմել էր փաստաբանների պալատին:
«Վտանգը լուրջ եմ համարում, որովհետև սրա արդյունքւոմ մինչև անգամ լիցենզիայից զրկում կարող է պատահի լինի, բայց կարծում եմ, որ հիմնավորումներ չունեն, որովհետև այն ինչ որ անում են փաստաբանները, անում են բացառապես օրենքի սահմաններում, թե ես թե իմ գործընկերների աշխատանքի տարիների փորձ ունենք ու մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր գործողությունները պետք է հիմնվեն բացառապես օրենքի պահանջների վրա, հետևաբար մեր գործողություններում անօրինական որեվէ բան չկա»,-նշեց Նինա Կարապետյանցը:

Ըստ մեր զրուցակցի, ակնհայտ է մեկ բան, որ կա ընդգծված վերաբերմունք որոշ փաստաբանների նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր ընդգրկված են Սասնա ծռերի, Ժիրայր Սեֆիլյանի ումյուսների գործերրի դատաքննությանը: Դա նրա պնդմամբ հիմա նկատվում է նաև այլ գործերով քննության ընթացքում, որոնք քաղաքական բնույթ չունեն.

«Տարիներ շարունակ նման խտրական վերաբերմունք չի եղել: Անգամ վերաքննիչ դատարանում մենք անցնում էինք այնպես, ինչպես որ անցնում էին մեղադրողները, քննիչները, հիմա Այլ փաստաբանների, գործի մասնակից այլ անձանց թույլ են տալիս անցնել ,հենց հերթը հասնւոմ է մեզ, հիշում են որ պետք է խուզարկել: Ամենայն հավանականությամբ փաստաբանները կանգնել են իշխանությունների կոկորդին ու թույլչ են տալիս, որպեսզի իրենց նախագծած սցենարով գործն ընթանա»,- նշում է փաստաբանը:

Նինա Կարապետյանցի պնդմամբ, փաստաբաններն աշխատում են բացառապես օրենքի շրջանակներում, որոշներն անգամ չեն կիսւոմ իրենց պաշտպանյալների տեսակետը , բայց դա չի խանգարում նրանց գործել միայն ու միայն օրինական դաշտում:

Այնինչ պաշտպանին ու պաշտպանյալին նույնացնելու փորձ է արվում. «Մենք պարտավոր էինք մասնակցել բոլոր այն գործերով, որտեղ ակնհայտ էր, որ լինելու էին մարդու իրավունքի խախտումներ, ու մենք վստահ էինք, որ կոնկրետ Սասնա ծռերի գործերով լինելու էին խախտումներ, ոտնձգություններ, բայց դատարանի դահլիճում, ու դատարանի շենքում բռնությանը մենք պատրաստ չէինք, ու դա շատ մեծ շոգ առաջացրեց ու երբ խոսում ենք մեր արտասահմանում գտնվող գործընկերների հետ,նրանց մոտ չընկալվող ինֆորմացիա է, նրանք անընդհատ հարցեր են տալիս, փորձում են հասկանալ, թե արդյոք իսկապես դատարանի շենքում է եղել:

Մենք հասել ենք այն երկրներին որոնց վրա նախկինում զարմանում էինք, Տաջիկիստան,Ադրբեջան, որտեղ իրավապաշտպանները, փաստաբանները ճնշված են ու մենք զարմանում էինք, հիմա մենք այդ առումով մեծ քայլերով «առաջ ենք գնում» ու մոտական ժամանակներում իրենցից էլ առաջ կանցնենք»,-նշում է փաստաբանը:

Ամբողջ խնդիրն ըստ Կարապետյանցի նրանում է, որ փաստաբաններն իրենց օրինական պահանջներով խանգարում են իշխանություններին, որպեսզի ոչ թե դատ լինի այլ դատաստան, ու այս ըմբոստությանը՝ օրենքի պահանջները կատարելու առւոմով, իշխանությունները պատրաստ չէին: Ինչ վերաբերում է այս ամենի հետ կապված փաստաբանների պալատի արձագանքին, ապա փաստաբանն ասաց.

«Ես հույս ունեի, որ փաստաբանների պալատն իր մեջ մեծ ուժ կգտներ ու կարձագանքեր գոնե խուզարկումների հետ կապված, քանի որ ակնհայտ էր, որ դա օրենքի խախտում է երբ Փաստաբանների պալատը չարձագանքեց, միասնական հստակ դիրքորոշում չարտահայտեց խուզարկումների հետ կապված, դա թույլ տվեց իշխանություններին դատարանում շարունակել ոտնձգությունները:

Հիմա սանկցիաներ ու կարգապահական վարույթներ են սկսել կիրառել, ես հույս չեմ փափագում անկեղծ ասած առանց արտաքին միջամտության ինքնուրույն նման որոշում կկայացնի՝ դադարեցնել այս հետապնդումները փաստաբանների նկատմամբ, կարծում եմ, որ կարգապահական վարույթները կհարուցվեն , չեմ բացառում, որ անհնազանդ փաստաբաններին, իշխանությունների պահանջներին չենթարկվող փաստաբանների նկատմամբ մինչև անգամ լիցենզայից զրկում կարող է լինել , դա շատ մեծ հարված կլինի իրականում քաղաքացիական հասարակության զարգացման առումով»,-նշեց Ն. Կարապետյանցը:

 

Լրահոս

Դիտել ավելին