Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 26-27-ը արձանագրվել է համակարգչային հանցագործության 2 դեպք. ոստիկանություն

27 Հուլիս, 2017 13:15
Հուլիսի 26-27-ը արձանագրվել է համակարգչային հանցագործության 2 դեպք. ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը:

Բացահայտվել է գողության 6, խարդախության 8, կողոպուտի և յուրացման 1-ական, խուլիգանության 3, համակարգչային հանցագործության և կաշառակերության 2-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին