Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ հանձնարարկան է տվել վարչապետը Էդվարդ Նալբանդյանին և զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին

27 Հուլիս, 2017 11:45
Ի՞նչ հանձնարարկան է տվել վարչապետը Էդվարդ Նալբանդյանին և զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին

Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների շեշտակի աճ և չնայած դրական արդյունքին՝ դեռևս առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող և խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն: Այս մասին կառավարության նիստում ասաց  վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գործադիր մարմնի ղեկավարը ԱԳ նախարարին և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց  1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին