Կարևոր իրադարձություններ

Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան. ամենաշատը թոռնիկին էր կարոտել. «Առավոտ»

27 Հուլիս, 2017 10:12
Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան. ամենաշատը թոռնիկին էր կարոտել. «Առավոտ»

Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը,  դուստրն ու թոռնիկը երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական  հիմնարկում մեկ ժամով տեսակցել են իրենց  հարազատին:  «Առավոտ»-ի հետ զրույցում Հրաչյա հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը, պատմել է, որ ամուսինը բարձր տրամադրություն է ունեցել, ամենից շատ ուրախացել է՝ թոռնիկին տեսնելով:


«Գնացել էինք տեսակցության, նոր ենք տուն վերադարձել: Ամուսինս շատ ուրախ էր ասում է՝ 4 տարի Ռուսաստանում պատիժ կրելուց հետո ես ինձ այստեղ լիարժեք տանն եմ զգում: Զգացվում էր, որ դեռ հիվանդություն ունի, լավ չէ, բայց իրեն շատ լավ էր պահում: Այնքան էր ուրախացել,  ամենից շատ թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջեցնում»,- թերթին ասել է Անահիտ Մարտիրոսյանը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին