Կարևոր իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանը նոր մոնոպոլիա է հաստատում. «Հրապարակ»

27 Հուլիս, 2017 09:18
Սամվել Ալեքսանյանը նոր մոնոպոլիա է հաստատում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել էր, որ ԱԺ պատ­գամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է ընդլայնել տեքստիլի և տրիկոտաժի արտադրությունն ու այդ նպատակով գնել է «Արտաշատի տրկոտաժի ֆաբրի­կան»: Շուրջ 1500 քմ տարածք զբաղեցնող հսկա ֆաբրիկայում այժմ վերագործարկման աշխա­տանքներ են ընթանում: Ֆաբրի­կան արտադրելու է տնային տեքստիլ և կտորեղեն: Մեզ հա­ջողվել է պարզել, որ ֆաբրիկայի գործարկումը, որը նախատես­ված է մինչև տարեվերջ կամ 2018-ի սկիզբ, իրականացվելու է լիբանանահայ ներդրողների հետ միասին, ովքեր արաբական մի շարք երկրներում արդեն իսկ ունեն կարի ֆաբրիկաներ: Ան­հրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար շուրջ 6 մի­լիոն եվրո է ներդրվելու:

Նշենք նաև, որ Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հիմնած «ALEX textile» ընկերությունն արդեն օգոստոսից ֆրանսահայ ներդրողների հետ մտադիր է սկսել սվիտերի արտադրություն: Այդ նպատակով արդեն իսկ ներդրվել է շուրջ 2 մլն եվրո: Տրիկոտաժի և տեքստի­լի հումքն օլիգարխն առայժմ ներկրում է Ուզբեկստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, իսկ ՀՀ-ում արտադրված տեքս­տիլի ծավալի մեծ մասը, ինչպես պարզեցինք, արտահանվում է հիմնականում ՌԴ: Ալեքսանյա­նը ՀՀ-ում սկսելու է նաև կտորի մեծ արտադրություն, որն ունե­նալու է օրական 15 տոննա ար­տադրողականություն, և այդ նպատակով շուրջ 20 միլիոն եվրոյի ներդրում է կատարվելու: Ինչպես տեսնում ենք՝ օլիգարխը մոնոլոպիա է ձևավորում ոչ մի­այն շաքարավազի և մի շարք այլ մթերքների ոլորտում, այլ նաև՝ տեքստիլի: Նշենք, որ պատգամավորին պատկա­նող ընկերության արտադրած գուլպաները շուկայից դուրս են մղել թուրքական և չինական արտադրանքը, որը նախկինում գերակշռող դիրք ուներ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին