Կարևոր իրադարձություններ

Հայ կանանց ճակատն ակցիա էր կազմակերպել՝ «Սիրիր մերձավորիդ» խորագրով` նվիրված Արթուր Սարգսյանին. «Հրապարակ»

27 Հուլիս, 2017 08:30
Հայ կանանց ճակատն ակցիա էր կազմակերպել՝ «Սիրիր մերձավորիդ» խորագրով` նվիրված Արթուր Սարգսյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հյուսիսային պողոտայում Հայ կանանց ճակատն ակցիա էր կազմակերպել՝ «Սիրիր մերձավորիդ» խորագրով: Փոքրիկ սեղանին դրված Արթուր Սարգսյանի լուսանկարը շրջապատել էին հացով եւ քաղցրավենիքով։ Միջոցառումը նվիրված էր Հաց բերողին եւ մասամբ՝ «Սասնա ծռերին»: «Հաց բերողի կողմից»,- ասում էին կանայք եւ հյուրասիրում մարդկանց՝ պատմելով Արթուրի պատմությունն անտեղյակներին: Հյուրասիրվում էին նաեւ արտասահմանցիները, որոնց համար անգլերեն թռուցիկներ էին պատրաստել միջոցառման գաղափարախոսության մասին: «Հաց բերողը հերոսաբար ներխուժեց «Սասնա ծռեր» հերոսների կողմից հուլիսի 17-ին գրավված ՊՊԾ գունդ։ Անտեսելով մինչեւ ատամները զինված ոստիկանական ուժերին եւ գունդը շրջափակած ռազմական տեխնիկան՝ հաց հասցրեց այնտեղ գտնվող ապստամբներին»,- բարձրախոսով հայտարարեց Սյուզան Սիմոնյանը՝ ելույթի վերջում ընդգծելով․ «Հաց բերողին սպանեցին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին