Կարևոր իրադարձություններ

Շիրակի նոր մարզպետը 3 բնակարան և «INFINITI QX 4» է հայտարարագրել. «Փաստ»

27 Հուլիս, 2017 07:50
Շիրակի նոր մարզպետը 3 բնակարան և «INFINITI QX 4» է հայտարարագրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 8–ին Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակված դաշնակցական Արթուր Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Խաչատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում երեք բնակարան և «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենան: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 20 միլիոն դրամ և 4 հազար 500 ամերիկյան դոլար:

Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամակահատվածում էլ ունեցել է 12 միլիոն 622 հազար դրամ եկամուտ, որից 3 միլիոն 122 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 9 միլիոն 500 հազար դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր:

Արթուր Խաչատրյանը 2016–2017 թթ. աշխատել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին