Կարևոր իրադարձություններ

Կրեմլում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի օրինագիծը «տխուր նորություն» են անվանել

26 Հուլիս, 2017 23:36
Կրեմլում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի օրինագիծը «տխուր նորություն» են անվանել

Կրեմլը մտադիր չէ գնահատականներ տալ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին օրինագծին քանի դեռ այն չի ընդունվել։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԲԿ»-ն։

«Ամեն դեպքում վերաբերմունքը ձեւավորվելու է մանրակրկիտ վերլուծությունից հետո»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով հիմա միայն կարելի է ասել, որ դրանք «բավականին տխուր նորություններ են՝ ռուս- ամերիկյան հարաբերությունների ու դրանց զարգացման հեռանկարների տեսակետից», նաեւ միջազգային իրավունքի ու միջազգային առեւտրային հարաբերությունների տեսակետից։

 

Լրահոս

Դիտել ավելին