Կարևոր իրադարձություններ

Դարերի պատմություն ունեցող հարաբերություններ. Ընդունելություն՝ Իսրայելի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ

26 Հուլիս, 2017 22:50
Դարերի պատմություն ունեցող հարաբերություններ. Ընդունելություն՝ Իսրայելի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ

Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Յերուշալմին շարունակելու է  ջանքեր գործադրել՝ ուղղված հայ-իսրայելական  հարաբերությունների ամրապնդմանը:  Այս մասին նա հայտարարեց Իսրայելի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ  կազմակերպված ընդունելությանը, որին հրավիրված էին քաղաքական, դիվանագիտական, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ՝ մասնավորապես՝  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Չեխիայի, Գերմանիայի, Ճապոնիայի դեսպաններ՝ Պյոտր Միկիսկան, Մաթիաս Քիսլերը, Էյջի Տագուչին, Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը, Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը և այլք:

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ այստեղ: Տոնում ենք Իսրայելի անկախության 69-ամյակը. այս  տարիների ընթացքում վիթխարի նվաճումներ ենք ունեցել երկրի վերակառուցման, ամբողջ աշխարհից եկած հրեաների ներգաղթը կլանելու հարցում,  ինչպես  նաև գիտության, գյուղատնտեսության, բժշկության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, և համոզված ենք, որ մոտ ապագայում Հայաստանը և Իսրայելը այս բնագավառներում ծավալուն համագործակցություն կունենան: Խորհրդանշական է նաև այն, որ այսօր մենք տոնում ենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը»,-ընդգծել է նա:

Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Զախի Հանեգբին, ով պաշտոնական այցով հուլիսի 25-ին ժամանել էր Հայաստան, նշեց, որ  երկու ժողովուրդների միջև բարեկամությունը դարերի պատմություն ունի, և որ Իսրայելը բարձր է գնահատում երկրում հայկական համայնքի ներկայությունը:

«Այս այցի շրջանակում նպատակ ունենք խորացնելու հարաբերությունները, որպեսզի մոտակա տասնամյակներում դրանք զարգանան. այդ ուղղությամբ հանդիպումներ եմ ունեցել պաշտոնյաների հետ Հայաստան ժամանելուց ի վեր, ստորագրվել են երեք կարևոր համաձայնագիր, որոնք նպատակ  ունեն խորացնելու հարաբերությունները  զբոսաշրջության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,-ասել է իսրայելցի նախարարը՝  նաև կարևորելով Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթների առկայությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին