Կարևոր իրադարձություններ

Շրջանառության մեջ է դրվել ‹‹Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը

26 Հուլիս, 2017 17:15
Հեղինակ՝ Արփինե Հովհաննիսյան
Շրջանառության մեջ է դրվել ‹‹Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը

Արփինե Հովհաննիսյանը ֆյեսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, 
Իմ կողմից շրջանառության մեջ է դրվել «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի նպատակն է պաշտպանել հանցագործության մասին հաղորդում տվող անձանց հնարավոր բարդություններից: Մասնավորապես, բազմաթիվ են այն դեպքերը, երբ առանց հանցագործության վերաբերյալ հաղորդման մեջ նշված հանգամանքները հերքելու կամ հաստատելու, հաղորդում տված անձի նկատմամբ հարուցվում է սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ: Այսինքն, անձը հաղորդում ներկայացնելիս ի սկզբանե հայտնվում է սուտ մատնության գործով մեղադրյալի կարգավիճակում, այն դեպքում երբ դեռևս հստակ չէ այն քրեական գործի ճակատագիրը, որի մասին այդ անձը հայտնել է: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անձի նկատմամբ սուտ մատության դեպքով քրեական գործ կարող է հարուցվել միայն այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ և հիմնավորված կերպով հերքել է հաղորդման մեջ նշված հանցագործության փաստական հանգամանքները, ինչը կբացառի այն մտավախությանը, որ հանցագործության հաղորդում տված անձը կարող է հեշտությամբ հայտնվել սուտ մատնության գործով մեղադրյալի կարգավիճակում: Միևնույն ժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ հարցը բաց է քննարկման համար, և ակնկալում եմ բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկությունները»:

 

Լրահոս

Դիտել ավելին