Կարևոր իրադարձություններ

«Այ տղա, հորդ հետ խոսալուց զենքդ իջացրա»

26 Հուլիս, 2017 15:37
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Այ տղա, հորդ հետ խոսալուց զենքդ իջացրա»

ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ ինձ մոտ մի դրվագ էր տպավորվել ու դա մինչև հիմա թարմ է մնացել հիշողությանս մեջ: Կազմակերպվեց զինված խմբի ասուլիս, որը կազմակերպել էր Վիտալի Բալասանյանը, ասուլիսին ներկա էին նաև խմբի մասնակիցների հարազատները: Խմբի անդամներից մեկի ծնողը խնդրում էր, որ որդին ցած դնի զենքը ու վերադառնա տուն, ինչին հակաճառում էր երիտասարդը: Այդ պահին նրանց մոտեցավ Վիտալի Բալասանյանը ու ծնողի նման խրատեց երիտասարդին: Չէ, չէր համոզում, որ տուն գնա, այլ պարտադրեց, որ հոր հետ խոսելուց զենքը վայր դնի:

Այդպիսի խառը իրավիճակում, երբ դեռ ոչ մի բան պարզ չէր, թե հետագայում ինչ է լինելու, այդ խրատ-պարտադրանքը շատ ուսուցողական դեր էր կատարում՝ «Այ տղա, հորդ հետ խոսալուց զենքդ իջացրա»:

 

Լրահոս

Դիտել ավելին