Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթարի հետևանքով 12 մարդ տուժել է. մանրամասներ

26 Հուլիս, 2017 12:46
Խոշոր վթարի հետևանքով 12 մարդ տուժել է. մանրամասներ

Հուլիսի 26-ին, ժամը 10:22-ին ահազանգ է ստացվել, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին  տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել «Ford Transit» մակնիշի 34 NA 911 (վարորդ՝ 1978 թ. ծնված Խ. Դ), «Mercedes C180» մակնիշի 35 LV 511 (վարորդ՝ 1958 թ. ծնված Ա. Ն.) և «Opel Astra» մակնիշի 35 AM 801 (վարորդ՝ 1964 թ. ծնված Թ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով տուժածներից 9-ը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, իսկ 3-ը՝ կայազորային հոսպիտալ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին