Կարևոր իրադարձություններ

«Տաշիր Կապիտալը» կգրավադրի ՀԷՑ-ի 69.9 տոկոսը

26 Հուլիս, 2017 12:23
«Տաշիր Կապիտալը» կգրավադրի ՀԷՑ-ի 69.9 տոկոսը

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն և խնդրել  է տալ համաձայնություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից(ԱԶԲ)  վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9 %-ը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար:

Տեղեկացնենք, որ այս հարցը ներառված է ՀՀ  հուլիսի 27-ի նիստում, սակայն այն օրակարգի չզեկուցվող հարցերի թվում է:


Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը կլիազորվի ՀՀ կառավարության անունից ստորագրել «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,9 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը:

Համաձայնության ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն եթե ՎԶԵԲ-ի և ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով կբացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների:

 

 

Լրահոս

Դիտել ավելին