Կարևոր իրադարձություններ

«Ապակյա խորդանոցում ապրողը պետք է ուշադիր լինի և տեսնի,թե ուր է նետում քարերը. hրեաների խորհուրդը Էրդողանին»

26 Հուլիս, 2017 12:01
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Ապակյա խորդանոցում ապրողը պետք է ուշադիր լինի և տեսնի,թե ուր է նետում քարերը. hրեաների խորհուրդը Էրդողանին»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապակյա խորդանոցում ապրողը պետք է ուշադիր լինի և տեսնի,թե ուր է նետում քարերը..." հրեաների խորհուրդը Էրդողանին

Իսրայելի ԱԳՆ մամլո խոսնակ Էմանուել Նախշոնը բավական կոշտ պատասխանել է Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանին,ով հայտարարել էր,որ Իսրայելը ահաբեկչության դեմ պայքարելու քողի տակ ցանականում է մահմեդականներից խլել Ալ-Աքսա մզկիթը...
"Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները,որը նա արել է իր կուսակցության հավաքի ժամանակ խելահեղ են,անհիմն են և խեղաթյուրված...Լավ կլիներ,եթե նա զբաղվեր իր երկրի խնդիրներով...Օսմանյան կայսրության ժամանակները վաղուց անցել են...Մարդ,ով ապրում է ապակյա խորդանոցում պետք է ուշադիր լինի և տեսնի,թե ուր է նետում քարերը...",-ասել է Նախշոնը...
Իսրայելը ևս մեկ անգամ Էրդողանին ցույց տվեց իր տեղը...Հիշեցնեմ,որ 2010 թ-ին մայիսին,երբ Էրդողանը փորձեց ճեղքել Գազայի նկատմամբ Իսրայելի սահմանած շրջափակումը, և որի պատճառով եղան մարդկային զոհեր,թուրք-իսրայելական հարաբերությունները գրեթե խզվել էին...Սակայն նեոօսմանականության ջատագով Էրդողանը շարունակում է առաջ տանել իր քաղաքականությունը,որը նյարդայնացնում է նախկին Օսմանյան կայսրության մաս կազմող ժողովուրդներին...
Հ.Գ.Հատկանշական է նաև այն,թե որտեղ է "բնակեցրել" Էրդողանին հրեա պաշտոնյան...Ո՛չ պալատում կամ բվակարանում,այլ խորդանոցում...Ըստ հրեաների,հենց դա է թուրքի իրական ապրելու վայրը...»

 

 

Լրահոս

Դիտել ավելին