Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզպետի խորհրդականի դիակի հայտնաբեմանը նպաստել է հեռախոսը. մանրամասներ

26 Հուլիս, 2017 11:33
Արմավիրի մարզպետի խորհրդականի դիակի հայտնաբեմանը նպաստել է հեռախոսը. մանրամասներ

 Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր՝ հուլիսի 26-ին, հայտնաբերվել էր Արմավիրի մարզպետի խորհրդական՝ Մանուկ Սիմոնյանի դին:

ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Երեկ ուշ երեկոյան ԱԻՆ նախարարության հրապարակված տեղեկատվության համաձայն ահազանգ էր ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Փաստինֆո կայքի հաղորդմամբ՝ դիակի հայտնաբերմանը նպաստել է հեռախոսը, որը գտել է գյուղացիներից մեկը: Հենց այդ ժամանակ 8-9 մետր ներքև՝ ձորում հայտնաբերվել է 52-ամյա Մանուկ Սիմոնյանի դին՝ ամբողջովին լարերով կապված, բերանքսիվայր, մասամբ քարերով ծածկված: Դին գտնվել է կիսանեխած վիճակում:

 

Լրահոս

Դիտել ավելին