Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում մատուռի մոտ հայտնաբերվել է մարզպետի խորհրդականի դին. այն ամբողջովին երկաթե լարերով կապված է եղել (լուսանկարներ)

26 Հուլիս, 2017 08:31
Արմավիրի մարզում մատուռի մոտ հայտնաբերվել է մարզպետի խորհրդականի դին. այն ամբողջովին երկաթե լարերով կապված է եղել (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 26-ի գիշերը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ, Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ճանապարհին, Դալարիկ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ունեն կասկածներ, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանն է, ում՝ որպես անհետ կորած, Արմավիրի մարզի ոստիկանները որոնում են արդեն 2 օր:

Դին հայտնաբերվել է ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա էլ կար հսկայական քար և դին գտնվում էր կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանն անհետ կորել է: Ոստիկանությունից հայտնել էին, որ   Մանուկ Սիմոնյանի անհետացման վերաբերյալ ահազանգ ոստիկանությունը ստացել է հուլիսի 23-ին,  նրան հայտնաբերելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

 

Լրահոս

Դիտել ավելին