Կարևոր իրադարձություններ

Փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդու հարսանիքն էր. ամեն ինչ ճաշակով է եղել, ազգային տարրերով, բայց եվրոպական մոտիվներով. «Հրապարակ»

26 Հուլիս, 2017 08:00
Փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդու հարսանիքն էր. ամեն ինչ ճաշակով է եղել, ազգային տարրերով, բայց եվրոպական մոտիվներով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 22-ին Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդու հարսանիքն էր: Հարսնացուն տղայի համակուրսեցին է: Այն կայացել է Դիլիջանի «Դոլմամա» ռեստորանային համալիրում: Քաղաքական էլիտայից ներկա են եղել միայն Տարոն Մարգարյանը եւ ընտանիքի մտերիմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քաղաքապետի տեղակալները կլինեին, բայց արձակուրդի մեջ են եղել: Պատմում են, որ աշխույժ երիտասարդական, ժամանակակից հարսանիք է եղել՝ առանց «քյարթու» եւ ավանդական արարողակարգերի, անգամ խորովածի երգ-պարը չի եղել:
 
Ամեն ինչ ճաշակով է եղել, ազգային տարրերով, բայց եվրոպական մոտիվներով: Հրավիրված են եղել ընտանիքի մտերիմները: Երաժշտությունն ապահովել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» ջազ բենդը: Կամո Արեյանի կինը միջոցառումների կազմակերպման ընկերություն ունի եւ անձամբ է կազմակերպել որդու հարսանիքը»:
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին