Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը Տավուշի մարզպետարանին ավելի քան 23 միլիոն դրամ կհատկացնի. «Փաստ»

26 Հուլիս, 2017 07:50
Կառավարությունը Տավուշի մարզպետարանին ավելի քան 23 միլիոն դրամ կհատկացնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության 2016 թ. օգոստոսի 18–ի N 842–Ն որոշման պահանջները կատարելու և Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Պարզ լճի փողոցում իրականացվող ուսումնամեթոդական կենտրոնների ու հանգստի գոտիների կառուցման, միջպետական Մ4 մայրուղուց կենտրոնները կապող տրանսպորտային ճանապարհը կառուցելու համար ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով՝ 2017 թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Տավուշի մարզպետարանին կհատկացվի 23 միլիոն 633 հազար 300 դրամ:

Այս մասին որոշման նախագիծը կառավարությանը կներակայցվի վաղը կայանալիք հերթական նիստում: Նշված 23 միլիոն դրամից անշարժ գույքի օտարման դիմաց սեփականատիրոջը վճարվող փոխհատուցման համար նախատեսվել է 23 միլիոն 577 հազար 300 դրամ: Նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով կհատկացվի 5 հազար դրամ, նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 15 հազար, իսկ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հազար դրամ: Միաժամանակ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրման ծառայությունների համար կծախսվի 35 հազար դրամ:

Ըստ նախագծի՝ «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» կառավարության 2016 թ. օգոստոսի 18–ի N 842–Ն որոշման պահանջները կատարելու և Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Պարզ լճի փողոցում իրականացվող ուսումնամեթոդական կենտրոնների և հանգստի գոտիների կառուցման, միջպետական Մ4 մայրուղուց կենտրոնները կապող տրանսպորտային ճանապարհը կառուցելու համար Արա Ռոբերտի Գուլյանի սեփականությունը հանդիսացող 0.3382 հա բնակավայրերի խառը կառուցապատման հողամասի օտարման նպատակով անհրաժեշտ է իրականացնել նշված փոփոխությունը:

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թ. դեկտեմբերի 29–ի N 1313–Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կիրականացվի Պարզ լճի փողոցում իրականացվող ուսումնամեթոդական կենտրոնների և հանգստի գոտիների կառուցման, և միջպետական Մ4 մայրուղուց կենտրոնները կապող տրանսպորտային ճանապարհը կառուցելու նպատակով բացառիկ գերակա շահ ճանաչված համայնքի վարչական սահմաններում գտնվող ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող 0.3382 հա բնակավայրերի խառը կառուցապատման հողամասի նկատմամբ, Հայաստանի Հանրապետության իրավունքների պետական գրանցումը և հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունից անհատույց սեփականության իրավունքով, որպես նվիրաբերություն Դիլիջան համայնքին հանձնումը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավել են Տավուշի մարզպետարանն ու Դիլիջան համայնքը: Նախագիծը կառավարության նիստին կներկայացնի Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին