Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է փնտրում Ազգային անվտանգության ծառայությունը մաքսակետերում. «Փաստ»

25 Հուլիս, 2017 07:35
Ի՞նչ է փնտրում Ազգային անվտանգության ծառայությունը մաքսակետերում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանի մաքսակետերում՝ Գոգավանում, Բավրայում, Մեղրիում, Զվարթնոցում ու Բագրատաշենում ականատեսները նկատում են, որ սովորականից շատ աշխատողներ կան Ազգային անվտանգության ծառայությունից: Հատկապես Բագրատաշենի մաքսակետում ԱԱԾ աշխատողների թիվը երբեմն գերազանցում է մաքսակետերի աշխատակիցների քանակը:

Ոմանք սա մեկ նախադասությամբ են բացատրում. մաքսային աշխատակիցների որս է:

Օրերս մաքսակետերից մեկի աշխատակցին բերման են ենթարկել կամ ձերբակալել են 7000 դրամի մանրը չվերադարձնելու պատճառաբանությամբ:

Այս գործողությունները ՊԵԿ–ի նկատմամբ «անսահման սիրո՞ւց» են, թե՞ պլանային ստուգումներ են, այդպես էլ չկարողացանք պարզել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին