Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԶՈՒ-ը շարունակում են ակտիվորեն մասնակցել ԱՊՀ ստուգատեսներին

24 Հուլիս, 2017 22:54
ՀՀ ԶՈՒ-ը շարունակում են ակտիվորեն մասնակցել ԱՊՀ ստուգատեսներին

Այդ շրջագծում Հայկական բանակի ներկայացուցիչները ներգրավված են Ղրղըզստանի Հանրապետությունում հուլիսի 23-ից մեկնարկած 2-րդ համաբանակային ռազմամարզական խաղերին, որոնք կավարտվեն օգոստոսի 1-ին, ինչպես նաև հուլիսի 24-ից 28-ը Բորովիչիում (ՌԴ) ընթացող ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունների լավագույն մասնագետի «Հուսալի կողմնորոշիչ» մրցույթին:

Միաժամանակ, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. պլանի համաձայն, ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետը հուլիսի 30-ին Ղրղզստանում կմասնակցի խորհրդի սպորտային կոմիտեի հերթական նիստին:

 

Լրահոս

Դիտել ավելին