Կարևոր իրադարձություններ

«Ելք»-ի պատգամավորները Գևորգ Սաֆարյանի հարցով հանդիպել են Դավիթ Հարությունյանի հետ

24 Հուլիս, 2017 18:48
«Ելք»-ի պատգամավորները Գևորգ Սաֆարյանի հարցով հանդիպել են Դավիթ Հարությունյանի հետ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանն այսօր Գևորգ Սաֆարյանի հետ կապված հարցով հանդիպել են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ:

«Այսօր ես և Լենա Նազարյանը հանդիպեցինք արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին` քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանի խնդրի հետ կապված, որի արդյունքում նախարարը խոստացավ լուծում տալ խնդրին։

Այնուհետև մեկնեցինք Նուբարաշեն ՔԿՀ, որտեղ տեղեկացանաք, որ Գևորգ Սաֆարյանին արդեն տեղափոխել են 6-րդ մասնաշենք։ Հանդիպեցինք նաև Գևորգի հետ, ով մինչ այդ հանդիպել էր ընտանիքի անդամների հետ։

Այնուհետև հանդիպեցինք Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին, ով տեղեկացրեց, որ հարցի հանրայնացվելուն պես զբաղվում են խնդրով և առաջիկայում էլ այն կպահեն ուշադրության կենտրոնում», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգ Գորգիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին