Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանն ազատվել է աշխատանքից

24 Հուլիս, 2017 18:37
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանն ազատվել է աշխատանքից

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և ՊՈԱԿ-ների ղեկավար կազմի ու աշխատակիցների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի արդիականացման, օպտիմիզացիայի, կառուցվածքային փոփոխության և միջազգային համագործակցության հիմնահարցերը: ԱԻ նախարարն ընդգծեց, որ սեյսմիկ պաշտպանության համակարգի օպտիմիզացիան և արդիականացումն իրականացվելու են միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա. մասնավորապես օպտիմիզացվելու է կառավարման համակարգը և թվայնացվելու են դիտացանցերը, ինչը թույլ կտա ավելի քիչ ռեսուրս ծախսելու պայմաններում ապահովել առավելագույն արդյունք:

Նախարար Տոնոյանը հանձնարարեց ակտիվացնել համագործակցությունը միջազգային ոլորտում՝ հատկապես դիտակայանների արդիականացման և դիտացանցերից ստացվող տեղեկատվության համալրման և թվայնացման գործընթացում՝ ներգրավվելով միջազգային մակարդակում իրականացվող ծրագրերում:

 

-ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը միջազգային համագործակցության գործընթացներում պետք է լինի նախաձեռնողի դերում, այլ ոչ թե՝ սպասողի,-հավելեց նախարարը:

Խորհրդակցության ավարտին նախարարը տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի՝ պաշտոնը զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու հիմքով աշխատանքից ազատման մասին: Ընդգծելով Հ. Պետրոսյանի ծավալուն և վաստակաշատ աշխատանքը սեյսմիկ պաշտպանության համակարգի ձևավորման գործընթացում՝ ԱԻ նախարարը վերջինիս պա

 

Լրահոս

Դիտել ավելին