Կարևոր իրադարձություններ

Արդարության բռնաբարությունը շարունակվում է. ՀՔԾ-ում որոշել են, որ երևի մարդիկ էշ են

02 Հոկտեմբեր, 2015 12:11
Հեղինակ՝ Գուրգեն Վարոսյան, ֆեյսբուք
Արդարության բռնաբարությունը շարունակվում է. ՀՔԾ-ում որոշել են, որ երևի մարդիկ էշ են

Արդարության բռնաբարությունը շարունակվում է. Լիսկայի տղայի քրեական հետապնդումը կարող է դադարեցվել:

Լիսկայի տղայի գործը կոծկելու էպիկական սագան գնալով ավելի ու ավելի է վեր ածվում աբսուրդի թատրոնի: Երևում ա քննչական կոմիտեում արդեն էնքան են հաբռգել, որ բացարձակապես թքած ունեն հանրային արձագանքի վրա ու իրենց ընդհանրապես հաշվետու չեն համարում՝ կայացրած որոշումների համար:

Աղվան Հովսեփյանի դուքյանի ներկայացուցիչները լավ կանեն հիշեն, որ ՀԵՆՑ իրենց անփութության և նույնիսկ կասեի թողատվության պատճառով, մի երկու շաբաթ առաջ Ադրբեջանում հայտնվեց քրեական հանցագործության մեջ կաասկածվող Վահան Մարտիրոսյանը, քանի որ ՀՔԾ-ի հերթական անտաղանդը՝ տնային կալանք սահմանելով, կարիք չէէր գտել անձնագիրը վերցնելու, ոչ էլ ԱԱԾ սահմանապահ զորքերին տեղյակ պահելու:

Հիմա էլ էս փնթիները որոշել են Լիսկայի որդուց այնպիսի անմեղ գառ սարքել, որ վերջինս սկսի մկկալ՝ դերին լիարժեք համապատասխանելու համար: Հասկանալի է, որ Սդղի գյոլի գործով տուժածների բերանը ինչ որ կերպ փակել են, բայց գործ ունենք ծանր հանցագործությունների շղթայի հետ՝ իրականացված ռեցեդեվիստի կողմից ու անգամ եթե տուժող կողմը ոչ մի պահանջ չներկայացներ, միջնույն է՝ գործը պետք է դատարան հասնել:

Այնուամենայնիվ, ՀՔԾ-ում որոշել են, որ երևի մարդիկ էշ են ու եթե իրենք ցուցմունքները փոխելով ու «փորձաքննություններով» հայտարարեն, որ ծեծկռտուքի ժամանակ Տիգրան Խաչատրյանը մեղմիկ-մեղմիկ թիթեռներ էր բռնում այդ կողմը, մարդկանց բերանը փալվելու է: Սխալվում եք պարոնայք, սա հերթական անգամ ապացուցում է, որ ՀՔԾ կոչվածը անիմաստ ու կոռումպացված կառույց է ու եթե էսպես պետք է աշխատեք, ուրեմմն ավելի լավ է քննչական ֆունկցիաները կատարի կամ Ոստիկանությունը, կամ էլ Դատախազությունը, որովհետև դուք լրիվ վարկաբեկվում եք ու մի գրամ հավատ այլևս չեք ներշնչում:

Գուրգեն Վարոսյան, ֆեյսբուք

 

Լրահոս

Դիտել ավելին