Կարևոր իրադարձություններ

Տանիքում պարող աղջկանից մինչև սիրեկաններ. 911-ի զավեշտալի զանգերը

24 Հուլիս, 2017 15:45
Տանիքում պարող աղջկանից մինչև սիրեկաններ. 911-ի զավեշտալի զանգերը

Այսօր՝ հուլիսի 24-ին, հրավիրված մամուլի ասուլիսին նշեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ի թիվս այլ հարցերի՝ ներկայացրեց նաև այն զավեշտալի դեպքերը, որոնք գրանցվել են 911 ծառայության թեժ գծում:

«Ահազանգ ստացանք, որ բնակարաններից մեկում օձ կա, բնականաբար սահմանված կարգով արձագանքել ենք և ժամանել դեպքի վայր: Օձ, իհարկե, չի հայտնաբերվել, այնտեղ առկա էր երիտասարդ զույգ: Ըստ երևույթին, բարեկամներից մեկն է տեսել ու զանգել մեզ: Ցավալի դեպք է, իհարկե»,-ասաց Խանգելդյանը:

911 ծառայության զավեշտալի դեպքերից մեկն էլ այն է եղել, որ դիմացի շենքի տանիքում մի աղջիկ է և ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները շտապ արձագանքել են սակայն պարզվել է, որ տանիքում գտնվող աղջիկն ընդամենը ականջակալները դրած երաժշտություն է լսում ու պարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին