Կարևոր իրադարձություններ

Կառնուտի ջրամբարում հայտնաբերվել եւ դուրս է բերվել 36-ամյա տղամարդու դին (Ֆոտո)

24 Հուլիս, 2017 15:22
Կառնուտի ջրամբարում հայտնաբերվել եւ դուրս է բերվել 36-ամյա տղամարդու դին (Ֆոտո)

Այսօր՝ ժամը 14:20-ին ջրափրկարարները Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարից հայտնաբերել են 1981 թ. ծնված Կ. Գ.-ի դին՝ ջրահեղձված վիճակում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ 

Հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն են ստացել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել էին, վերսկսվել՝ այսօր առավոտյան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին