Կարևոր իրադարձություններ

Ռուս լուսանկարիչն այցելել է Սիբիրի խորքերն ու լուսանկարել տեղաբնակներին (ֆոտոշարք)

24 Հուլիս, 2017 13:50
Ռուս լուսանկարիչն այցելել է Սիբիրի խորքերն ու լուսանկարել տեղաբնակներին (ֆոտոշարք)

Ռուս լուսանկարիչ Ալեքսանդր Խիմուշինն այցելել է աշխարհի 84 երկիր ու լուսանկարել տարբեր ազգությունների ներկայացուցիչների: Իր ֆոտոնախագծում լուսանկարիչն ապացուցել է, որ աշխարհը գեղեցիկ է իր բազմազանությամբ: 
Շրջագայության ընթացքում նա եղել է նաև Սիբիրի խորքերում, որտեղ ապրողները դեռևս պահպանել են հին մշակույթն ու ավանդույթները:

«Ես լուսանկարել եմ Սիբիրի տեղաբնակներին, որոնց տեսնելու համար անցել եմ 25.000 կմ՝ Բայկալից մինչև Ճապոնական ծովի ափը, եղել եմ Մոնղոլիայի տափաստաններում ու աշխարհի ամենացուրտ վայրում՝ Յակուտիայում: Լուսանկարներում ցույց եմ տվել ապրողների դեմքերն ու նրանց ավանդույթները, որոնց մասին աշխարհը, կարելի է ասել, բան չգիտի»,-պատմել է Ալեքսանդրը:

 

Լրահոս

Դիտել ավելին