Կարևոր իրադարձություններ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ձմռանը կտեղափոխվի չինական ակումբ

23 Հուլիս, 2017 23:40
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ձմռանը կտեղափոխվի չինական ակումբ

Գաբոնցի հարձակվողը որոշել է մի փոքր փող աշխատել:

Ինչպես տեղեկացնում է Bild-ը, հարձակվողը տեղափոխության վերաբերյալ նախնական պայմանավորվածության է հասել չինական ակումբներից մեկի հետ: Օբամեյանգը կարող է տեղափոխվել Չինաստան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հնարավոր տրանսֆերի արժեքը չի հաղորդվում:

Հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ Դորտմունդի «Բորուսիայի» բանակցությունները «Միլանի» հետ ավարտվեցին ձախողմամբ:

2016-17թթ. մրցաշրջանում Օբամեյանգը խփած 31 գոլերով դարձավ Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկուն:

Ձմռանը գերմանական և իսպանական մամուլը հաղորդել էր, որ գաբոնցի հարձակվողով հետաքրքրվում է «Ռեալը»:

 

Լրահոս

Դիտել ավելին