Իսպանիայում ավարտվեց «Սանտ Մարտի 2017» շախմատի միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում էր 19-րդ անգամ:
Մրցաշարին մասնակցում էր 162 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր:
8 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Պերուի ներկայացուցիչ Ֆերնանդես Ֆերնանդոն:
7.5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
7 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Կուանտաս Խայմե Ալեքսանդրը: