Կարևոր իրադարձություններ

Սևանի ճանապարհին 06-ն ու Ford Transit-ը բախվել են ու շրջվել. կան վիրավորներ

23 Հուլիս, 2017 22:21
Սևանի ճանապարհին 06-ն ու Ford Transit-ը բախվել են ու շրջվել. կան վիրավորներ

Հուլիսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Ford Transit մակնիշի 20 OO 542 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 35 GC 405 համարանիշի ավտոմեքենաները:

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ մանկահասակ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով 06-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել էլեկտրասյունը և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, իսկ Ford-ն էլ կողաշրջվել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին