Կարևոր իրադարձություններ

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի, այնուհետև կբարձրանա նորմայից 5-7 աստիճանով

23 Հուլիս, 2017 21:40
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի, այնուհետև կբարձրանա նորմայից 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-25-ը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Հանրապետության տարածքում հուլիսի 24-25-ը հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը։

Նշվում է, որ այնուհետև՝ հուլիսի 26-28-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին