Կարևոր իրադարձություններ

Պաշտոնական. Արնաուտովիչը «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ է

23 Հուլիս, 2017 21:00
Պաշտոնական. Արնաուտովիչը «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ է

Ավարտվեց «Սթոք Սիթիի» կիսապաշտպան Մարկո Արնաուտովիչի դեպի «Վեսթ Հեմ» տեղափոխությունը:

Ինչպես հաղորդում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը, 28-ամյա ավստրիացի ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վեսթ Հեմը» ֆուտբոլիստի համար վճարել է 27 մլն եվրո: Այս գործարքը դարձավ ռեկորդային լոնդոնյան ակումբի համար:

ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Արնաուտովիչն անցկացրել է 32 խաղ, որոնցում դարձել է 6 գոլի և 6 փոխանցման հեղինակ:

Նշենք, որ «Սթոքում» ֆուտբոլիստին կարող են փոխարինել Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստներ Եվգենի Կոնոպլյանկան և Անդրեյ Յարմոլենկոն:

 

Լրահոս

Դիտել ավելին