Կարևոր իրադարձություններ

Ամենաօգտակար բանջարեղենը ծաղկակաղամբն է. գիտնականներ

23 Հուլիս, 2017 20:20
Ամենաօգտակար բանջարեղենը ծաղկակաղամբն է. գիտնականներ

Ամերիկացի դիետոլոգները եզրակացրել են, որ գունավոր կաղամբն օրգանիզմին ավելի մեծ օգուտ է բերում, քան մնացած բանջարեղենը: Այս մասին հայտնում է allwomen.net.ua-ն:

Այդ տեսակի կաղամբի բաղադրության մեջ կան գործնականում բոլոր տեսակի վիտամինները և միկրոտարրերը, որոնց կարիքն ունի մեր օրգանիզմը: Բացի այդ՝ ծաղկակաղամբը հեշտ է յուրացվում:

Դիետոլոգները նշում են, որ 50 գ ծաղկակաղամբը լրացնում է վիտամին С-ի օրական նորման: Ծաղկակաղամբը պարունակում է նաև վիտամին А, որը պատասխանատու է առողջ մաշկի և տեսողության համար, В խմբի վիտամիններ, որոնք պահպանում են օրգանիզմի ինչպես նյարդային, այնպես էլ սրտանոթային համակարգի նորմալ գործունեությունը:

Ծաղկակաղամբը պարունակում է երկաթ, մագնեզիում, մեծ քանակությամբ կարևոր հանքանյութեր, կիտրոնաթթու և խնձորաթթու:

Գիտնականները խորհուրդ են տալիս ծաղկակաղամբ օգտագործել լեղապարկի, աղիների և լյարդի հիվանդություններով տառապողներին, ինչպես նաև նիհարել ցանկացողներին: Ծաղկակաղամբը հանում է խոլեստերինն ու ամրացնում անոթների պատերը՝ այդպիսով օրգանիզմը պաշտպանելով սրտի նոպայից, սրտամկանի ինֆարկտից, կաթվածից:

Երեխայի օրգանիզմը ևս ծաղկակաղամբի կարիք ունի, հատկապես եթե նրա հաստ աղին վատ է գործում: Ծաղկակաղամբը շատ օգտակար է աճող օրգանիզմի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին