Կարևոր իրադարձություններ

Տեխասում բեռնատարի կցորդում հայտնաբերվել են 8 ներգաղթյալների դիեր

23 Հուլիս, 2017 20:00
Տեխասում բեռնատարի կցորդում հայտնաբերվել են 8 ներգաղթյալների դիեր

Տեխաս նահանգի հարավում ներգաղթյալների տեղափոխող բեռնատարի կցորդում հայտնաբերվել են ութ ներգաղթյալների, այդ թվում երկու երեխայի դիեր։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Սան Անտոնիո քաղաքում։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ կցորոդում ընդհանուր առմամբ եղել է 38 մարդ, նրանցից 20-ը հոսպիտալացվել են։ Որոշ տուժածների վիճակը գնահատվում է ծանր։

Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել այն բանից հետո, երբ զանգ է ստացել խանութից, որի մոտ կայանել էր տրանսպորտային միջոցը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին