Կարևոր իրադարձություններ

Էգեյան ծովում 2 հզոր հետցնցում է տեղի ունեցել

22 Հուլիս, 2017 23:50
Էգեյան ծովում 2 հզոր հետցնցում է տեղի ունեցել

Էգեյան ծովում՝ հունական Կոս կղզու մոտակայքում, և Թուրքիայի ու Հունաստանի ափերի մոտ 2 հզոր հետցնցում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է հունական Kathimerini թերթը:

Նշվում է, որ հետցնցումները տեղի են ունեցել հուլիսի 22-ի երեկոյան՝ տեղի ժամանակով մոտ 20.09-ին և 20.25-ին (մեր ժամանակով՝ 21.09 և 21.25), 4,5 և 4,7 մագնիտուդով համապատասխանաբար:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Կոս կղզու և թուրքական Բոդրում քաղաքի միջև:

Հետցնցումներն ամենաուժեղն են եղել հուլիսի 21-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո, որի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել: Հին շենքի փլուզումից վիրավորվել է ավելի քան 100 մարդ:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին